Այս պահին սցենարն այսպիսին է։
ա․ Ստեղծվում է կեղծ կայք, որը նմանակում է հայտնի բրենդները։
բ․ Ֆեյսբուքով այն գովազդվում է ձեզ, առաջարկվում են աննման զեղչեր։
գ․ Դուք խաբվում եք, գնում եք կատարում։
Լավագույն դեպքում կորցնում եք գնման գումարը։ Վատագույն․ քարտից էլի գումար են տանում։
Ի՞նչ անել
ա․ Մեծ զեղչերի դեպքում մտահոգվում եք։
բ․ Ուշադիր նայում եք հասցեին ու մի հատ գուգլում տվյալ բրենդի անունը․ հաստատ ուրիշ կայք կգտնեք, որն իրական է։
գ․ Եթե բրենդային խանութ չէ, պարզապես լավ էժան է, կամ ամեն դեպքում կայքը ստուգում եք Scamadviser-ում։
Հին, վատ կայքերի դեպքում դուք ստանում եք զգուշացում, որ չօգտվեք դրանից։ Բայց հիմա հիմնականում կայքեր են, որոնք չեն հասցրել ուսումնասիրվել մասնագետների կողմից։ Այդ դեպքում ձեզ պետք է մտահոգի կայքի թարմությունը։ Այս պահին այդ ծուղակային կայքերի կյանքի տեւողությունը մաքսիմում երկու-երեք շաբաթ է։ Եթե տեսնում եք, որ լրիվ նոր կայք է, հաստատ անցնում եք կողքով։
Նյութի աղբյուր՝ https://www.banman.am/2018/11/blog-post_21.html?fbclid=IwAR3AqrNaiSF4_hUPFMn3LImLQlfHrYPvmR_ylm1dOY1KiyX17AUtxPC7BRc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել