Հայկական ռեփի, rnb-ի հիփ-հոփի, ռեգիի ու էլեկտրոնային երաժշտության հայտնի ներկայացուցիչները՝ Ֆելոն, Միշոն, Ռոլանդը, Նարեկը և Սերժոն, համախմբվել են «Մի քանի հոգի» անվանումով նախագծում: Վերջերս էլ նկարեցին իրենց առաջին տեսահոլովակը` «Ճանապարհ» երգի հիման վրա: ArmStar.am-ի հետ զրուցում DJ Սերժոն, ով նաև զբաղվում է խմբի երաժշտական մասով, պատմեց խմբի ստեղծման և գաղափարախոսության մասին:

«Երևի նախանցած տարի նոյեմբերին ծնվեց խումբը: Ընկերներով հավաքվել էինք ստուդիայում և որոշեցինք մի երգ ձայնագրել, իսկ հետո հասկացանք, որ այդ մի երգն ինքը որպես նախագիծ ավելի  հետաքրքիր կլինի, որովհետև ասելիքը շատ էր: Իսկ նախագծի «Մի քանի հոգի» անունը որոշեց Ֆելիքս Խաչատրյանը, ինչը ողջունվեց տղաների կողմից»,- նշեց Սերժոն:

Տղաներն ունեն արդեն մի քանի երգեր, սակայն առաջին տեսահոլովակը որոշեցին նկարահանել «Ճանապարհ» երգի հիման վրա. «Սա մնացած մյուս երգերի պես էր ծնվել, պարզապես որոշեցինք, որ այս երգը պետք է տեսահոլովակ ունենա»: Երգի երաժշտության հեղիկանը  Սերժոն է, իսկ տղաներից  յուրաքանչյուրն իր հատվածի բառերն է գրել:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել