Հարաբերություններ սկսելուց կարճ ժամանակ անց սկսում են առաջին դժվարությունները։ Եթե ժամանակին կանգ չառնեք և չվերանայեք սեփական վարքը, ապա հնարավոր է հեշտորեն միայնակ մնաք։ Գույություն ունեն մի շարք սխալներ, որոնք զույգերն անում են միմյանց հանդեպ։

1․ Անառողջ էգոիզմ

Զուգընկերը միշտ էգոիզմ է դրսևորում։ Նա անում է այնպես, ինչպես իրեն է պետք և հաշվի չի առնում ո՛չ զգացմունք, ոչ էլ զուգընկերոջ ցանկություն։ Բնական է՝ վերջինիս այդ վերաբերմունքը դուր չի գա, և ուշ թե շուտ դա կհանգեցնի վիճաբանության։ Իսկ եթե այդպիսի վերաբերմունքն անընդհատ շարունակվի, ապա հնարավոր է, որ այն տանի բաժանման։

2․ Դժգոհություն

Ինչքան էլ որ չարչարվում եք զուգընկերոջը բավարարելու համար, նա միշտ դժգոհ է։ Վատ է նայում, վատ է հագնվում, ասում է այն, ինչ որ պետք չէ և սխալ ժամանակին, և այդպես շարունակ։ Այսպիսի վերաբերմունքը բոլորին էլ կարող է հանել հունից։

3․ Անձնական սահմանների խախտում

Յուրաքանչյու մարդու հարկավոր է անձնական տարածք և ժամանակ, ինչպես նաև վայր, որտեղ նա կարող է իրեն հանգիստ և հարմարավետ զգալ։ Առանց հարցնելու այս տարածք ներխուժելով հնարավոր է լրջորեն փչացնել հարաբերություններն ընտրյալի հետ։ Զուգընկերոջ անձնական իրերն առանց հարցնելու նույնպես վերցնել պետք չէ, քանի որ շատերին այսպիսի վերաբերմունքը դուր չի գալիս։

4․ Ժլատություն

Ժլատությունը ոչ ոքի չի գեղեցկացնում, և այն ավելի վիրավորական է, երբ դրսևորվում է սիրելի էակի կողմից։ Եթե նա չի ցանկանում զոհաբերել իր ժամանակը, գումարը կամ զգացմունքները հանուն իր զուգընկերոջ, ապա դա կհանգեցնի հարաբերությունների շատ լուրջ վնասման։

5․ Անշնորհակալություն և անուշադրություն

Զուգընկերոջ հանդեպ բարին գործելով կամ նրան դրական էմոցիաներ փոխանցելով ու նրա մասին հոգ տանելով մարդը ցանկանում է փոխարենը ստանալ հասարակ երախտագիտություն։ Հարաբերություններում շատ կարևոր է կարողանալ երախտապարտ լինել, քանի որ բոլորն էլ ցանկանում են տեսնել, որ կարևոր են իրենց սիրելիի համար։ Երախտագիտությունը համարվում է ամուր հարաբերությունների հիմքը։ Ուշադրության պակասը նույնպես շատ կարևոր է և կործանարար, քանի որ մարդու մոտ առաջացնում է վիրավորանք և հիասթափություն։ Ուշադրության փոքրիկ նշաններ կարող են հանդիսանալ համբույրը՝ հանդիպման ժամանակ, ծաղկեփունջը, գրկախառնվելը և այլն։ Այս երկու որակների բացակայությունը կարող է տխուր հետևանքներ ունենալ և տառապանքի պատճառ դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել