Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը հանձնարարել է քրեական գործ հարուցել Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի դիմումը ուսումնասիրելուց հետո: Ինչպես գրում է «Առավոտը», բանն այն է, որ Վարդան Ղուկասյանը թեեւ ութ ամիս է՝ քաղաքապետ չէ, սակայն շարունակում է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների: Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրիի ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում եւ 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները։ Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձեւակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ։ Մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամ գանձելով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար։
Մալխասյանը վստահ է, որ սա ինքնիրավչության դրսևորում է, և Վարդանիկը յուրացնում է տեղական տուրքը, ինչի համար էլ դիմել է իրավապահ մարմիններին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/313520108781760?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել