Վաղուց ուզում էի գրել Womens club-ի մասին, բայց մտածում էի` դե լավ, երևի նոր են, ու մյուս հաղորդումը մյուսից լավը կլինի: Ուրեմն՝ պարզ է, չէ՞, որ Comedy woman-ի և Comedy Club-ի վատ միքսն է: Հաղորդումը սկսվում է աղջիկների պարով, տղաները տժժում են հրավիրված հյուրերի վրա, իհարկե, մի քիչ զուսպ․ դե պարզա, սաղ մեկը մյուսի ընկերն է, չեն կարող վատ բան ասել, մեկ էլ աղջիկները, որոնց ընտրությունը, մեղմ ասած, չեմ հասկանում: Աղջիկներն ամեն հաղորդմանը հրաշալի տեսք ունեն, ինչ-ինչ, բայց այդ առումով կարելի է լռել, սակայն նույնը չես ասի նրանց հումորի և խաղի մասին: Դա այն դեպքն է, երբ ֆասոնը լավն է, բայց ներսից դատարկություն է:
Ես մենակ Լիլի Մորտոյի ընտրությունից չեմ զարմանում: Հասկացանք՝ վերցրել են 18+ թեմաների, ռեյթինգի և դահլիճում տղամարդկանց պակաս չզգալու համար: Էն, որ երևի տղերքի մոտ «գնանք, մի հատ Մորտոյին տենանք» վիճակնա: Ասենք՝ մյուս դերասանուհիներից ավելի քիչ փորձ ունի, բայց ավելի վարպետորեն է խաղում: Չնայած, տեսնես չի հոգնո՞ւմ Լիլին, երբ նրան ամեն անգամ ներկայացնում են որպես հիմարիկ ու ընդգրկում են 18+ թեմաներում:
Զառայի մասին չեմ ասում, մարդը գոնե նման նախագծերում խաղացել է, փորձ ունի, բա մնացա՞ծը: Կամ էլ մատուցած հումորը, եթե դա, իհարկե, կարելի է հումոր անվանել, կամ էլ թեմաները, խաղը: Հասկացանք՝ դերասան են, հաղորդավար, հայտնի մարդ, բայց լավ էլի, ոչ հումորիստ:
Ես Լուիզային սիրում եմ, բայց կինոներում, և ուզում եմ ամեն անգամ նայելուց ասեմ՝ լավ, Լուիզա ջան, ի՞նչ գործ ունես այդ չստացված նախագծում: Դե իսկ Չարենցն արդեն իրեն սպառել է, ուզում է անընդհատ վերադառնալ իր անցյալին, բայց չի հասկանում, որ դա վաղուց անցյալում է, և նա արդեն ծերացել է: