1959-ին գնդապետ Անատոլի Կիտովը Նիկիտա Խրուշչովին ուղարկեց առաջարկություն, որում ներառել էր ժամանակակից ինտերնետի նախատիպի ստեղծման ծրագիրը։ Եթե այդ գաղափարը կյանքի կոչվեր, ապա ինտերնետը ԽՍՀՄ-ում կհայտնվեր 10 տարի առաջ, քնա հայտնվեց ԱՄՆ-ում։

Ամեն ինչ սկսվեց 1951-ին, երբ երիտասարդ Անատոլի Կիտովը կարդում էր ամերիկացի գիտնական Նորբերտ Վիների աշխատությունները։ Հենց այդ ժամանակ Կիտովը հասկացավ, որ էլեկտրոնային հաշվիչ մեքենաները ապագայում հսկայական դեր են ունենալու մարդու կյանքում։

Եվ սա այն պայմաններում, երբ շատերը էլեկտրոնային հաշվիչ մեքենաները համարում էին ամենայուրահատուկ հաշվիչները, որոնք բացի մաթեմատիկական հաշվարկներ կատարելուց ուրիշ ոչնչի ունակ չէին։

1952-ին Կիտովը պաշտպանեց իր՝ ԽՍՀՄ-ում առաջին թեզը ռազմական հրթիռների շարժման ծրագրավորման վերաբերյալ, իսկ 1954-ին նրա ղեկավարությամբ առաջին անգամ ԽՍՀՄ-ում ստեղծվեց պաշտպանության նախարարության համակարգչային կենտրոնը։

1959-ին Անատոլի Կիտովը առաջարկությամբ հանդես եկավ համակարգչային կենտրոնների միասնական հանրային համակարգ ստեղծելու։ Այդ ժամանակ երկու էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միջև կապ ստեղծել արդեն հաջողվում էր, սակայն համընդհանուր կապ ստեղծելու գաղափարը իրականությունից դուրս էր թվում։

Կիտովն անկեղծորեն հավատում էր, որ աշխարհի տարբեր անկյուններից համապատասխան տվյալներ հավաքելով՝ հնարավոր կլինի տնտեսության կառավարման յուրօրինակ համակարգ ստեղծել։ Խրուշչովը նորարարի առաջարկին ու գաղափարին թերահավատորեն վերաբերվեց։ Սակայն Կիտովը չհանգստացավ և ավելի ուշ դատարան ներկայացրեց Նիկիտա Սերգեյևիչի նույն թեմայով նոր նախագիծը, որը կոչվում էր «Կարմիր գիրք»։

Կիտովի առաջարկությունը քննարկելու համար հանձնաժողով հրավիրվեց։ Այո՛, հաշվիչ մեքենաներն այն ժամանակ արդեն իսկ օգտագործվում էին երկրի պաշտպանության բնագավառում, սակայն կուսակցական չինովնիկների անվիճելի հեղինակությունը փոխել էլեկտրոնային ուղեղների հետ, իհարկե, պատկերացնել անգամ հնարավոր չէր։

Նախագիծը մերժեցին։ Կիտովին հեռացրին կուսակցությունից, ինչպես նաև աշխատանքից՝ հետագա կառավարչական պաշտոններ զբաղեցնելու արգելքով։

Հետաքրքիր է, սակայն գնդապեը կրկին չհանգստացավ։ Նա շարունակում էր իր գիտական գործունեությունը, գրում էր գրքեր և անգամ դոկտորական թեզ պաշտպանեց։ Ինչպես բոլոր հանճարների դեպքում, Կիտովը ևս գտավ իր հետնորդներին։ Դրանցից մեկը ակադեմիկոս Վիկտոր Գլուշկովն էր։ Հենց նա 60-ականների նախաշեմին սկսեց աշխատանքները՝ հիմնելու Հաշվապահական հաշվառման և տեղեկատվության մշակման համահանրապետական ավտոմատիզացված համակարգը։

Հասկանալի պատճառներով առաջին հերթին Գլուշկինը պնդում էր, որ անհրաժեշտ է միության բելեր ձեռնարկություններին ապահովել էլեկրոնային մեքենաներով, և որոշ չափով դա նրան հաջողվեց անել։

Սակայն Հաշվապահական հաշվառման և տեղեկատվության մշակման համահանրապետական ավտոմատիզացված համակարգի գաղափարն ինքնին խանդավառ արձագանքներ չառաջացրեց։ Երկար 12 տարիներ Վիկտոր Գլուշկինը փորձում էր հասնել չինովնիկներին։ 1982-ին նա մահացավ։

10 տարի անց այն բանից, երբ Անատոլի Կիտովը առաջին անգամ դիմեց Խրուշչովին, այսինքն՝ 1969-ին, ԱՄՆ-ն՝ պաշտպանության նախարարության ղեկավարությամբ թողարկեց «Արպանետ» համակագը՝ ժամանակակից համակարգչային ցանցի նախատիպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել