««Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ:

Հիշեցնենք` դրա արդյունքում 4 զինվոր մահացավ: Կատարվածի առթիվ նշանակվել է փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք մեքենան շահագործելուց եղել է սարքին: Եվ ահա մեր տեղեկություններով` դեպքից  6 ամիս առաջ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ մեքենան անսարք վիճակում է:

ՌՈ-ն ստուգել է մեքենան և անսարքություն է հայտնաբերել, որից հետո զորամասի ղեկավար կազմին հանձնարարական է տվել մեքենայի  խնդիրը կարգավորելու, անսարքությունը վերացնելու, արդյունքները ՌՈ-ին հայտնելու և իրենց թույլատրությունը ստանալուց հետո շահագործելու մասին:  Ու հիմա ենթադրություններ կան՝ կա՛մ մեքենան կարգի չեն բերել, կա՛մ կարգի բերելուց հետո այն արագ շարքից դուրս է եկել: Բայց բոլոր դեպքերում այն առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու շահագործման են հանձնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել