Մեր լսած ձայնն օդի թրթռոցի ձայնն է, այսինքն՝ ձայնային ալիքները

Եթե դուք գոռաք տիեզերքում, ապա չեք լսի ձեր ձայնը։ Տիեզերքում օդ չկա, այսինքն՝ ձայնային ալիքներ նույնպես չկան։ Սրա հետ մեկտեղ ռադիոալիքները և լուսային ալիքները տիեզերքում հեշտորեն տարածվում են, քանի որ նրանց տարածման համար օդ հարկավոր չէ։

Ինչո՞ւ է տիեզերքը սև

Տիեզերքն ամբողջությամբ դատարկ տարածություն է։ Այնտեղ անգամ լույս չկա, ավելի ճիշտ՝ այնտեղ առկա լույսն այնքան քիչ է, որ մարդկային աչքն անկարող է տեսնել այն։

Որքա՞ն աղբ է թողել մարդը տիեզերքում

Մոտավորապես 500 հազար աղբ պտտվում է Երկիր մոլորակի շուրջ։ Այս աղբի մեծ մասը տիեզերք է ուղարկվել մարդու կողմից (հին արբանյակներ և այլն) և արդյունքում մնացել է այնտեղ։

Քանի՞ ջերմաստիճան է տիեզերքում

Որքան մոտ աստղերին, այնքան ավելի բարձր ջերմաստիճան, որքան հեռու՝ այնքան սառը։ Օրինակ՝ տիեզերական կայանի մակերեսի ջերմությունը կախված է այն հանգամանքից, թե որ հատվածում է գտնվում այն՝ արևային, թե ստվերային։ Արևային կողմում գտնվող կայանի ջերմաստիճանը հասնում է 121 C°-ի, իսկ ստվերայինում՝ -157 C°-ի։

Իրականում ինչպիսի՞ տեսք ունի տիեզերքը

Ցավոք, ոչ այնպիսին, ինչպես որ նկարների մեջ է, ավելի ճիշտ՝ այդքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ տիեզերքի զարմանալի լուսանկարներն արվել են այնպիսի սարքերի միջոցով, որոնք զգայուն են ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների հանդեպ։ Մեր աչքը դժվար թե կարողանա տեսնել այդ գեղեցկությունը։ Այնպես չէ, որ այդ լուսանկարները կեղծ են, ուղղակի համակարգչային միջամտությունն ամեն տեղ է կիրառվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել