Դերասանուհի Արփի Գաբրիելյանը դեռ շաբաթներ առաջ Ինստագրամի իր էջում կիսվեց հաճելի նորությամբ՝ այսուհետ ներկայացնում է իր հեղինակային Feral X Arpi շրթներկները, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ դերասանուհու ծննդյան օրը: Ի դեպ, Արփին առաջինն է Հայաստանում, ով ներկայացնում է անվանական շրթներկների հավաքածու: Դերասանուհին նշում է, որ առաջիկայում հնարավոր է՝ նոր գույներ ներկայացնի:
Օրը բավականին հագեցած էր։ Նախ՝ դերասանուհին հանդիպեց երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանեց, լուսանկարվեց, իսկ երեկոյան դիմավորեց հրավիրված հյուրերին: Շնորհանդեսին ներկա էր Feral Cosmetics-ի տնօրեն Արփինե Զոհրաբյանը, ով նշեց, որ, հաշվի առնելով Արփիի հայտնիությունը և սիրված լինելը, հենց նրա հետ որոշեցին սկսել այս գործը:
Ի դեպ, դերասանուհին նշեց, որ հայաստանյան շուկայի համար շրթներկի գինը բարձր չէ։ Շրթներկները ներկայացված կլինեն Hermitage օծանելիքների և կոսմետիկայի խանութ-սրահների ցանցում:
BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422