Ես համոզված եմ, որ կան հարցեր, որոնք ընդհանրապես դասական քննարկման առարկա չեն կարող լինել։ 
Իհարկե, դա հայոց եկեղեցու տեղն ու դերը, հայոց ազգային ինքնության հարցերը, հայոց պետական շահերին վերաբերող խնդիրները և, իհարկե, Արցախին վերաբերող հարցերն են։

Ես համոզված եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի քննարկման առարկա դարձնել Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերը։ 

Հասկանում եմ, որ կարող եք ինձ անվանել մաքսիմալիստ, բայց իրականում եթե մենք զիջենք մի հարցում՝ փորձելով ինչ-որ դիվիդենտներ կորզել մնացած խնդիրները լուծելու ակնկալիքով, ապա մենք անխուսափելի կկորցնենք ամբողջը։

Դա իմ խորին համոզմունքն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել