Armenpress.am-ը գրում է.

Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցրեի հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի 42 անդամներն ընտրել են հանձնաժողովի նախագահ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, առաջադրված երկու թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։ 

Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի համակարգում առաջարկել թարմ գաղափարներ, բարձրացնել խնդիրներն ու առաջարկել նորարարական լուծումներ։

Արմեն Բալդրյանը, ներկայացնելով ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը, հույս է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովը կդառնա ՀՀ կառավարության և մասնագիտական հանրության միջև համագործակցության արդյունավետ  ու փոխշահավետ հարթակ։

Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեցհասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում(դիմումների ներկայացման վերջնաժամկետը  նոյեմբերի 8-ն էր): Հանձնաժողովներինախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀվարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով համալրվում ենՀանրային խորհրդի 45 հոգանոց կազմի 30 անդամները: Այնուհետև 30 անդամներիցյուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտներիմասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում էթեկնածուներ, որից հետո փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել