wedding-traditions_bigՀամաձայնեք, որ ձանձրալի կլիներ, եթե ամբողջ աշխարհում հարսանիքները միանման անցնեին: Մշակույթների և ազգերի բազմազանությունը հանգեցրել է նաև հարսանեկան սովորույթների զանազանությանը, որոնք երբեմն կարող են ծիծաղելի թվալ, երբեմն էլ` ապշեցնելու չափ արտասովոր:
Ահա օրինակ Քենիայում գործող սովորույթի համաձայն, ամուսնությունից հետո մեկ ամիս շարունակ փեսան պետք է կրի կանացի հագուստ (զուգագուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ...), որպեսզի սեփական մաշկի վրա զգա կանանց բոլոր զոհաբերությունները հագուստի հետ կապված: Դե արի ու այսքանից հետո որոշի ամուսնանալ Քենիայում: :)


Ավելի հեշտ չէր Հունաստանում ամուսնանալ պատրաստվող տղամարդկանց դրությունը, քանի որ նրանք ստիպված էին շարունակ դիմակայել կանացի բարձրակրունկ կոշիկների «հարձակումներին»: Այսպես, Հունաստանում հարսանեկան սովորույթ կար, ըստ որի, հարսնացուն կոշիկի կրունկով ամբողջ ուժով պետք է կանգներ փեսացուի ոտքին, եթե վերջինս հասցնում էր փախցնել ոտքը, ապա բախտը բերել էր, իսկ եթե ոչ` ամբողջ կյանքում ստիպված պետք է լիներ կրելու «подкаблучник»-ի ամոթալի պիտակը:

Հունգարիայում ավելի բարի են. հունգարական  հարսանեկան արարողությունների ժամանակ բոլոր ցանկացողներին թույլատրվում է պարել հարսնացուի հետ, միայն եթե նրանք պատրաստ են վճարել 15 ֆրանկ ամեն պարի համար:

Իսկ օրինակ Կենտրոնական Նիգերիայում և Սահարայում 90-60-90 չափսերով աղջկա հետ ոչ ոք երբեք չի ամուսնանա, քանի որ նրան կհամարեն թերսնված ու չափից դուրս ոսկրոտ: Այստեղ գնահատվում են «լիքոտ» աղջիկները, և որքան լիքը, այնքան լավ: Սա է թերևս պատճառը, որ այս երկրներում ամուսնությունից մեկ ամիս առաջ հարսնացուի ծնողները վերջինիս փակում են սենյակում և օր ու գիշեր կերակրում:

Հարավային Աֆրիկայում ամեն տարի անցկացվում է լավագույն փեսացուի մրցույթ: Մրցույթի կանոնների համաձայն` այն երիտասարդը, ով ավելի բարձր և բնական առյուծի նման մռնչա, նա էլ կճանաչվի տարվա լավագույն փեսացուն, և նրա համար կպայքարեն լավագույն հարսնացուները:

Իսկ այ օրինակ Անգլիայում գնահատում էին հարսնացուի ֆիզիկական ուժը և նախքան հարսանիքը նրան առաջարկում էին բավականին ծանր արկղ բարձրացնել, եթե դա նրա ուժերից վեր էր, ուրեմն նա պատրաստ չէր դեռևս հարսնացու կոչվելուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել