Վերջին օրերին շատ ենք խոսում հակահայկական գաղափարախոսությունների ակտիվ քարոզչության մասին՝ համեմատելով դա 1920 թվականին Հայաստանում քարոզվող ինտերանցիոնալ գաղափարների հետ... Ահա ստորև ներկայացնում եմ դրա ամենավերջին ու թարմ օրինակը... Չէի կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է գտնվել մի մարդ, որը այսպես ակտիվորեն կքարոզի բանակի վնասակարությունը ու ոչ միայն բանակի, այլև հայրենասիրության ամեն մի ձգտումը կվերլուծի որպես հակաքաղաքակիրթ դրսևորում... Բայց արի ու տես, որ կան... Կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, շարունակում են ամեն ինչի մեջ փնտրել ինչ-որ անհասկանալի դավադրություն հենց ՀԱՅ ազգի դեմ... Կարդացի այս այսպես կոչված վերլուծությունը ու ճիշտն ասած զարմանքի մեջ ընկա... Զինվորական համազգեստի գովերգումը, զինվորականի կերպարը որպես հայրենասերի, հայրենիքի պաշտպանի ներկայացումը փաստորեն ուղղված է մեր իսկ սեփական պետականության դե՞մ: Բանակի ծախսերի մեծացումը անթույլատրելի՞ է: Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի տապալումը հանցագործությո՞ւն է:
Թող որևէ մեկը չփորձի ինձ համոզել, որ այս մարդիկ ինչ-որ հայրենասիրական ձգտումներից ելնելով են այսպիսի վերլուծություններ կատարում: Առանց լուրջ քննության էլ ինձ համար միանգամայն պարզ է, որ ինչ-որ մեկը ահավոր մեծ ջանքեր ու գումարներ է ծախսում Հայաստանում զինվորականության հանդեպ ատելություն սերմանելու, հակաքարոզչություն իրականացնելու համար...
P.S. Իմ սուբյեկտիվ կարծիքով, Հայաստանում միլիտարիզացիան միայն կփրկի մեզ...
Կից նյութը`այստեղ