Բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը. ուզում են վերակառուցել մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակը: Մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ կարող են անել: Թամանյանական շենքերը մեր չտեսներին ցածր են թվում, կբարձրացնեն մի երկու հարկով: Մի քիչ էլ կմոդեռնացնեն, այնպես, որ թափանցիկ վերելակները դրսից երևան. իրենց պարզունակ խելքով հրապարակի հյուրանոցներում իջևանող արտասահմանցիներին դա դուր կգա: Թանգարանները կհանեն, կտանեն քաղաքի այլ մասեր, որ նրանք էլ զարգանան: Ազատված և վերակառուցված տարածքները վարձակալության կտան (ասենք` սաունայի, բիլիարդանոցի, բոուլինգի սրահի, ատրակցիոնների...): Լենինի արձանի տեղում էլ մի զըռ բան կսարքեն` ուտել-խմելու տեղ կամ մի ուրիշ հյուրանոց. չէ՞ որ քաղաքի ամենաթանկ տեղն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.gyurjinyan/posts/465354506886378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել