Շատ մշակույթներում մինչ օրս բնական երևույթ է համարվում բազմակնությունը։ Մասնավորապես՝ Ղուրանում գրված է, որ յուրաքանչյուր հավատացյալ կարող է ունենալ մինչև չորս կին, իսկ լրացուցիչ պայմաններն արդեն թելադրվում են ժողովդրի սովորույթների համաձայն։ Սակայն հանդիպում են նաև հակառակ իրավիճակներ, երբ կանայք են ունենում մի քանի ամուսին. այս սոցիալական երևույթը կոչվում է պոլիանդրիա կամ բազմայրություն։

Մարդաբաններն առանձնացնում են 53 ազգություններ, որոնց մոտ պոլիանդրիան համարվում է ավանդական ընտանեկան կարգավիճակ։ Դրանց թվին են դասվում նաև Տիբեթի բնակիչները։ Շատ դարեր շարունակ այստեղի աղջիկներն ամուսնության են առնում միաժամանակ մի քանի տղամարդու, որոնք հարազատ եղբայրներ են լինում։ Նման ընտանեկան կարգավիճակի գոյության պատճառը տեղական գյուղատնտեսական ռեսուրսների պակասն է։ Բնության խիստ պայմանները, մշակման ենթակա հողերի պակասությունը թույլ չեն տալիս ընտանիքների, ապա երեխաների մեջ բաժանել հողերը։ Ավելի պարզ եղանակ է, ըստ նրանց, ընտանիքը ամբողջական պահպանելը՝ բոլոր որդիներին մեկ կնոջ հետ ամուսնացնելը։ Արդյունքում ընտանիքին ու կարողությունը մնում է ամբողջական, ծնվում են երեխաները, որոնք ունենում են մեկ մայր և մի քանի հայրեր։ Ի դեպ, այս տարածքում նաև բազմակնություն է գործում. այս դեպքում կանայք ևս պետք է պարտադիր քույրեր լինեն։

Ի դեպ, Չինաստանում, որին պատկանում է Տիբեթը, արգելված են բազմակնությունն ու բազմայրությունը։ Սակայն խնդիր չի առաջանում, պաշտոնապես մի կնոջ ամուսին կարող է համարվել մեկը, իսկ մյուսները՝ պարզապես սիրեկաններ։ Պոլիանդրիայի հիման վրա ստեղծված ընտանիքների հստակ թվաքանակն անհայտ է, սակայն ըստ մոտավոր գնահատականների՝ դրանք կազմում եմ ընտանիքների ամբողջական թվի 15-25%-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել