Այսօր՝ մայիսի 30-ին, պետական կառույցների մի շարք պաշտոնյաներ, արհամարհելով օրենքը, Երևան քաղաքում՝ Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Աֆրիկյանների պանդոկ» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենաները կայանել էին 2-րդ շարքում, ինչը խոչընդոտում էր մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը արձանագրել է «վայ-չինովնիկների» օրինախախտումները ու պարզել, որ նրանք հավաքվել էին «Աֆրիկյանների պանդոկում»՝ ճաշկերույթի:

Օրինախախտ պաշտոնյաների մեջ էին Կառավարության անդամներ, պատգամավորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր, տեսնելով, որ ֆոտոլրագրողը տեսալուսանկարահանում է նրանց խախտումները, փորձում էին համոզել, որպեսզի այդ ամենը հանրության սեփականություն չդառնա:

Հիշեցնենք՝ նշված վայրում գտնվող մեր «օրինապաշտ» պաշտոնյաներին, որ անգամ հանրապետության նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը նման ձևի չեն արհամարհում օրենքը, մինչդեռ…

Առավոտյան կպարզենք նշված պաշտոնյաների անունները և կտեղեկացնենք ոչ միայն հանրությանը, այլև ճանապարհային ոստիկանությանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել