Նյու Յորքի համալսարանի գիտնականները կարողացել են նմանակել բիոմետրիկ նույնականացման համակարգի ամեն հինգերորդ նմուշը: Ընդ որում, սխալվելու հավանականությունը կազմել է ոչ ավել, քան 1:1000-ի, գրում է The Guardian-ը:

Համակարգը մոլորեցնելու հարցում գիտնականները օգտվել են երկու նյուանսից: Մատնահետքերը ճանաչող սարքերի մեծամասնությունը մատնահետքը միանգամից ամբողջությամբ չի կարդում, այլ նկարում է մատի այն մասը, որը հպվում է սկաներին:

Կարևոր է այն, որ այսպիսի համակարգերը չեն միավորում պատկերի բոլոր մասերը՝ ամբողջական մատնահետքը ճանաչելու համար: Դրա փոխարեն հասանելի մասը ուղղակի համեմատում են բազայում եղածի հետ: Սա նշանակում է, որ չարագործին անհրաժեշտ է հարյուր հազարավոր պահպանվող մասնիկներից միայն մեկի հետ համընկնումը՝ մուտք գործելու համար:

Գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ մատնահետքերի մեծամասնության որոշակի գծերն ավելի տարածված են, քան մյուսները: Սա նշանակում է, որ կեղծվածը, որն իր մեջ շատ տարածված պատկերներ է ներառում՝ համակարգը մոլորեցնելու մեծ շանսեր ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել