ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է CNN լրագրող Ջիմ Աքոստի պահվածքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որից հետո վերջինս զրկվել է հավատարմագրից:

«Չի կարելի միանգամից երեք, չորս հարց տալ: Չի կարելի կանգնել ու չնստել», – ասել է նա:

Ընդ որում, Թրամփը մտադիր է հաղթել դատական գործը:

Վաշինգտոնի դատարանը որոշում է կայացրել վերականգնել Սպիտակ տանն անցկացվող միջոցառումներին ներկա գտնվելու Աքոստի իրավունքը, որից նա ժամանակավորապես զրկվել էր Թրամփին անհարմար հարցեր տալու համար:

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ «ժամանակավորապես» կվերականգնի լրագրողի հավատարմագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել