Armenpress.am-ը գրում է.

Ստամբուլի դատարանը 2016 թվականին Աթաթուրքի անվան օդանավակայանում կազմակերպված ահաբեկչության գործով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վեց զինյալների դատապարտել է ցմահ ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

2016 թվականի հունիսի 28-ին օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել էր 45 մարդ, այդ թվում և 19 օտարերկրացի: 239 մարդ վիրավորվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել