Եթե դուք գիտությունը թղթե տնակ եք համարում, իսկ ցանկացած նոր հայտնագործություն՝ առաջընթաց, որը նման է նրա վրա ընկած 10 տոննա կշռով երկաթե գնդի, ապա դուք կհասկանաք խնդրի  ողջ էությունը։ Մոտավորապես 19-րդ դարում մենք անկեղծորեն հավատում էինք, որ հասել ենք գիտության սահմաններին։ Սակայն այդ ժամանակ հայտնվում է մի քաղաքացի՝ Էյնշտեյն անունով, ով գլխիվայր շուռ է տալիս գիտության մասին եղած բոլոր պատկերացումները։ Նա հրապարակում է պատմության ամենահայտնի բանաձևերից մեկը, որից հետո աշխարհի մասին բոլոր պատկերացումները ի չիք են դառնում։

Մենք աշխարհի մասին մեր պատկերացումները սկսեցինք ձևավորել ամենասկզբից և ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն ի հայտ եկավ մի նոր հանգամանք։ Մենք հասկացանք, որ սև անցքերն իրենց անսպասելի կերպ են պահում։ Այսօր մենք գտնվում ենք գիտության զարգացման նոր փուլում։ Սա նշանակում է, որ  մի շարք ֆունդամենտալ պատկերացումներ կրկին կարող են փոխվել։

Օրինակ՝ հնարավոր է Լարերի թեորիայի վրա հիմնվելով ապացուցել, որ մենք ապրում ենք այսպես ասած հոլոգրաֆիկ կյանք, որը պրոյեկտվում է տիեզերքի ծայրից։ Իհարկե, այս թեորիան իշխող չէ, սակայն այն ցույց է տալիս, թե որքան տարօրինակ կարող է լինել ճշմարտությունը։

Այսպիսով՝ ոչինչ իմաստ չունի, իսկ դուք կարող եք լինել հասարակ պատկեր, որը պրոյեկտվում է տիեզերքի խորքերից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել