2015 թ.-ին ընդհառաջ ավելի է մեծանում Հայաստանին ուղղված միջազգային կենտրոնների ազդակները` կողմնորոշվելու արտաքին ինտեգրացիոն քաղաքականության հաշվով: Այս կոնտեքստում կարելի է հասկանալ նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեյներ Մորելի հայտարարությունը, որ եթե Հայաստանը դառնա ապագա Եվրասիական տնտեսական միության անդամ, ապա այլեւս ի վիճակի չի լինի Եվրոպայի հետ բանակցություններ վարել: Միևնույն ժամանակ դեսպանը հավելել է, որ Հայաստանը կարող է չմտնել վերոնշյալ միության մեջ` աշխարհի մյուս երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր կնքելով: Չուշացավ նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը. «Հայաստանը ոչ ԵՄ անդամ է, ոչ էլ ԵվրԱզԷս-ի Մաքսային միության՝ ներկայիս ինտեգրացման գործընթացները միմյանց չեն հակասում: Այսինքն՝ Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը (դրա շրջանակներում նաեւ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը), ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի համաձայնագրեր կնքել»: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալի պատասխանից պարզ երևում է, որ Հայաստանը պատրաստվում է շարունակել ինտեգրացիոն գործընթացները և՛ եվրոպական, և՛ եվրասիական ընտանիքի հետ: Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հայտարարությունից էլ ակնհայտ երևում է, որ Հայաստանի վարած այսօրվա արտաքին քաղաքականությունը իրենց համար ընդհունելի է: Կուշանա՞ արդյոք ռուսական կողմի պատասխանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել