Շատերը թռիչքի ժամանակ հուզվում են կամ էլ խուճապի նոպաներ ունենում։ Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր է հավաքվել, հանգստանալ և հաղթահարել բոլոր վախերն ու մտավախությունները։ Ուղղակի ղեկավարեք ձեր էմոցիաները և հանգստություն պահպանեք։

Սովորական կատվախոտ

Կատվախոտի արմատներն օգտագործում են անքնության դեմ պայքարելու, ինչպես նաև անհանգստության և սթրեսի դեմն առնելու համար։ Կախված ձեր անհանգստության մակարդակից՝ թռիչքից մի քանի օր առաջ ընդունեք կատվախոտի հաբեր։ Իսկ հետո այն ընդունեք թռիչքից առաջ։ Այսպես դուք կարող եք հանգիստ վիճակի հասնել և անգամ հաճույք ստանալ թռիչքից։

Լավանդայի յուղ

Երբ դուք նստած եք սպասասրահում, փորձեք լավանդայի յուղով մերսել ձեր ուսերը և վիզը, իսկ հետո մի քանի կաթիլ յուղով էլ մերսեք ձեր ականջները և դաստակները։ Անհրաժեշտության դեպքում այս գործողությունը կրկնեք նաև թռիչքի ժամանակ։ Լավանդան մարմինը հանգստացնելու բնական միջոց է։ Այն նվազեցնում է սթրեսը, դեպրեսիան և առաջացնում է քնկոտութուն։

Մի ըմպեք սուրճ

Եթե դուք սուրճի սիրահար եք, ուրեմն՝ գիտեք, որ այն անհանգստություն և խուճապ է առաջացնում։ Դադարեցրեք սուրճ ըմպել թռիչքից մի քանի օր առաջ։ Այն փոխարինեք կանաչ թեյով։ Անպայման մեկ շիշ թեյ էլ ձեզ հետ ինքնաթիռ տարեք։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել