Երբ մենք լսում ենք Չինաստանի և չինացիների մասին, միանգամից հիշում ենք խիտ բնակեցված Պեկինը և Հոնգկոնգը, սակայն ոչ բոլոր չինացիներն են ապրում մեգապոլիսներում։ Երկրի մի շարք հեռավոր անկյուններում որպես բնակարան օգտագործվում են քարանձավները։ Տարբեր հաշվարկներով՝ այսպիսի քարանձավաբնակների թիվը հասնում է 30 միլիոնի։

Չինաստանի բնակչության մեծ մասը քաղաքաբնակ է, սակայն աղքատությունը և բնակարանների պակասը հասցրել են նրան, որ շատ չինացիներ ստիպված են ապրել քարանձավներում։

Շենսի նահանգում քարանձավաբնակները հիմնել են մի ամբողջ բնակավայր։ Այստեղի փափուկ հողը շինարարներին թույլ է տալիս կառուցել բավականին հարմարավետ տներ։ Տեղի բնակիչներն այս տներն անվանում են «յոդոնգ»։ Այսպիսի բնակարանը կարելի է վարձակալել ամսական 30 դոլարով, իսկ գնելու համար այն կարժենա 46 հազար դոլար։ Այն համեմատաբար էժան է մնացած բնակարաններից։

Այս բնակարանները, բացի գնից, մի շարք առավելություններ ևս ունեն։ Մի շարք էկոլոգիապես հասունացած չինացիներ ցանկանում են հեռանալ քաղաքներից օդի աղտոտման պատճառով։ Քարանձավները նաև բավականին դիմացկուն են։ Դրանք, ի տարբերություն բնակարանների, դիմանում են տարերային աղետներին, երկրաշարժերին։ Ցանկության դեպքում քարանձավը կարելի է համալրել ջրամատակարարմամբ, հոսանքով, համացանցով և ջեռուցմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել