Մի շարք մասնագետներ կարծում են, որ պարի միջոցով հզոր ֆիզիոլոգիական ազդանշան է փոխանցվում զույգերի միջև։ Սակայն շատ խորեոգրաֆներ համաձայն չեն այս մոտեցման հետ։ Նրանք կարծում են, որ մարմնի շարժման տակ թաքնված է հոգու իրական շարժումը։

  1. Կա այսպիսի մի արտահայտություն․ այն մարդը, ով կյանքի մեջ մեկ անգամ բաչատա չի պարել, նա պատկերացում չունի պարերի մասին։ Այս պարատեսակի առանձնահատկություններից մեկը պարող զույգի մարմինների հպումն է միմյանց։ Այստեղ շրջադարձներ չկան, սակայն պարը լեցուն է կողային շարժումներով և կնոջը մի կողմից մյուս կողմ տեղափոխելով։ Ասում են, որ ով հասկացել է այս պարի էությունը, այլևս անկարող է չսիրել այն։
  2. Սալսան իրենից ենթադրում է տղամարդու մշտական իմպրովիզացիա։ Կինը միայն պետք է հետևի նրան։ Ավանդույթի համաձայն՝ սալսան ստեղծվել է Կուբայում հեղափոխությունից հետո, և այն հիմնականում պարել են ընդհատակյա խաղատներում։
  3. Հիփ-հոփի հայրենիքը համարվում է Հարավային Բրոնկսը։ Այն ստեղծվել է 1980 թվականին։ Գոյություն ունի այս պարի մի քանի ուղղություն, որոնց օգնությամբ էլ կարելի է արտահայտել ցանկացած զգացմունք։
  4. Տանգոն ստեղծվել է արգենտինական Բուենոս Այրեսում և հայտնի է դարձել հենց նրա բնակիչների շնորհիվ։ «Տանգո» թարգմանաբար նշանակում է «շարժումներ դհոլի ռիթմի տակ»։ Սկզբում այս պարի օգնությամբ տղաները փորձում էին հարգանք և դիրք վաստակել։
  5. Ռեգետոնի հայրենիքը համարվում են Պանաման և Պուերտո-Ռիկոն։ Պարողներն ամուր ֆիզիկական տվյալներ պիտի ունենան։ Շատերն այս պարը համեմատում են կենդանիների զուգավորվելու խաղերի հետ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել