Այդ էլ թող քանդեն, պրծնենք, հերթը հասավ «ԼԵՆԻՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ»-ին:
«Սևան» հյուրանոց, Կրկես, Երիտասարդների պալատ, Ծածկած շուկա, բնակելի ու հասարակական բազմաթիվ այլ շենքեր ու շինություններ, այժմ էլ «Հանրապետության հրապարակի ողջ համալիրի» հոյակերտ հորինվածքը: Այդ էլ թող քանդեն, պրծնենք: Էլ երկիր չմնաց: Ոչ մի լավ բան չես լսում, չես տեսնում: Միայն վատը, վատը, քանդել-քանդել, սպանություն-սպանություն, թանկացում-թանկացում:
Բավական է էլի, սթափվեք, դարձեք դեմքով դեպի ժողովուրդը.
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ։
Համապատասխան տեղեկությունը տեղադրված է քաղաքապետարանի կայքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել