Aysor.am-ը գրում է.
Գրող և կոմիքսների հեղինակ Սթեն Լին մահվանից առաջ հասցրել է նոր սուպերհերոս ստեղծել իր դստեր՝ Ջոան Սելիա Լիի համահեղինակությամբ, հայտնել է TMZ լրատվական պորտալը՝ հղում անելով գրողի դստեր խոսքերին:
Պորտալի տվյալով՝ նոր գերհերոսն ստացել է «Ցեխի մարդ» անունը: Ինչպես պատմել է գրողի դուստրը, հերոսին մտահղացել է ինքը, բայց Սթեն Լին իրեն օգնել է զարգացնել այդ գործող անձին: Նա նշել է, որ իրենց համատեղ աշխատանքը շարունակվել է ընդհուպ մինչև իր հոր վերջին օրերը: Ջոան Սելիա Լին չի բացահայտել նոր հերոսի պատմության մանրամասնություններն ու նրա գերընդունակությունները, բայց նշել է, որ դրանք «շատ հետաքրքիր են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2018/11/14/%D5%8D%D5%A9%D5%A5%D5%B6-%D4%BC%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B0/1491156
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել