Հայֆայի համալսարանի պատմաբանները Իսրայելի հարավում գտնվող հնագույն մկրտության վայրի առաստաղին հայտնաբերել են Քրիստոսի դիմանկարը: Սա Քրիստոսի հնագույն պատկերներից է և բոլորովին նման չէ նրան, ինչպես սովորաբար պատկերում են, գրում է Antiquity-ը:

Շիվտա ազգային պարկում գտնվող հնագույն մկրտության վայրը պատկանում է մ.թ. 350թ. կառուցված Հարավային եկեղեցուն:

Հետազոտողների կարծիքով նկարիչը պատկերել է Քրիստոսին նրա մկրտության օրը: Նրանց կարծիքով հավանական է, որ այդտեղ եղել են նաև ուրիշ կրոնավորների պատկերներ: Ավելի վաղ այստեղ հայտնաբերվել է նաև Քրիստոսի ավելի մեծ տարիքում նկարված պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել