Մի շարք երևույթներ կարող են ազդեցություն ունենալ քնի որակի վրա, այդ թվում նաև՝ սննդամթերքը։ Որքան սննդարար է մթերքը, այնքան ավելի շատ ժամանակ և էներգիա է պետք մեր օրգանիզմին այն մարսելու համար, այդ իսկ պատճառով էլ մենք դառնում ենք քնկոտ։ Եթե մենք օրվա ընթացքում բավականաչափ կալորիաներ չենք օգտագործում, ապա մեր օրգանիզմը դառնում է հիպերակտիվ և սկսում է փնտրել սննդարար նյութեր։ Եթե դուք զգում եք, որ ձեր սնունդը խանգարում է ձեր քնելուն, ապա պետք է իմանաք այս սննդամթերքների մասին, որոնք անքնություն են առաջացնում։

Շոկոլադ

Սա շոկոլադասերների համար բավականին տխուր նորություն է։ Ցավոք սրտի, երեկոյան շոկոլադի օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում քնի վրա։ Բանն այն է, որ կակաոն, որից պատրաստում են շոկոլադը, իր մեջ կոֆեին է պարունակում, վերջինս էլ ձեզ թույլ չի տալիս հանգիստ քնել։

Կծու ուտելիք

Կծու ուտելիքը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը, ինչն էլ արագացնում է արյան շրջանառությունը։ Երբ դուք պառկում եք քնելու, ձեր մարմնին հարկավոր է լինում սառնություն՝ հանգիստ քնելու համար։ Իսկ դուք հակառակը՝ մեծ ջերմություն եք զգում, իսկ ձեր սիրտն էլ արագ է աշխատում։ Կծու ուտելիքը թողեք նախաճաշի կամ ճաշի համար, երբ ձեզ ավելի շատ էներգիա է հարկավոր։

Պիցցա

Այս ուտելիքը շատերի սիրելին է, սակայն ճարպոտ պանիրը և կծու սոուսը բացասական են ազդում քնի վրա։ Այս մթերքները թթվածնային ռեֆլյուքս և այրոց են առաջացնում, և քնելու ձեր բոլոր փորձերը ձախողվում են։

Կանաչ թեյ

Դուք կարծում եք, որ թեյը հանգստացնում է, իսկ կանաչ թեյն օգտակար է օրգանիզմի համա՞ր։ Բայց իրականում թեյի մեջ ավելի շատ կոֆեին կա, քան սուրճի մեջ։ Այն ձեզ այնպես է թարմացնում, ասես առավոտյան սուրճ եք խմել։ Ավելի լավ է թեյը խմել օրվա առաջին կեսին։

Ճարպոտ սնունդ

Եթե դուք երեկոյան կերել եք, օրինակ, տապակած հավ, ապա զարմանալի չէ, որ չեք կարողանում քնել։ Ճարպոտ սնունդը հաճախ փքվածության և աղիքային համակարգի խանգարման պատճառ կարող է դառնալ։ Ճարպոտ սննունդը թողեք ճաշի համար, իսկ երեկոյան սնվեք ավելի թեթև սնունդով, օրինակ՝ բանջարեղենով։

Ջուր

Իհարկե, ջուրը դրական ազդեցություն է ունենում մարսողության, մաշկի և ներքին օրգանների աշխատանքի վրա, բայց եթե գիշերը շատ ջուր խմեք, ապա այն կդառնա ձեր անքնության պատճառը։ Դուք զուգարան կվազեք ողջ գիշեր։ Իսկ կիսատ մնացած քունը դժվար թե լիարժեք և որակով լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել