Հաճախ անձնական կյանք կառուցելը բավականին դժվար է լինում և ստիպված դիմում ես ծայրահեղ քայլերի։ Ջեյնը 17 տարեկանում վիճակախաղով բավականին մեծ գումար է շահում և որոշում է իր համար զուգընկեր գտնել։ Դրա համար նա ստեղծում է հատուկ վեբ սայթ, իսկ հաղթողին խոստանում է դրամական պարգև։

Ջեյն Փարկի շահումից անցել է արդեն 6 տարի, սակայն նրա անձնական կյանքն այդպես էլ չի ստացվում, քանի որ նրա ընկերները միշտ դավաճանում են իրեն։ 2016 թվականին նա հանդիպում էր «The X Factor»-ի հաղթող Սեմ Կալախանի հետ, սակայն զույգը բաժանվում է նրա դավաճանության մասին լուրը իմանալուց հետ։ Ֆուտբոլիստ Ջորդան Պիգոտի հետ ունեցած հարաբերությունները նույնպես վատ ավարտ են ունենում։ Այսքան անհաջողություններից հետո Ջեյնն անսովոր միջոց է մտածում երկրորդ կես գտնելու համար։

Ջեյնը վեբ սայթ է ստեղծում, որտեղ տղաները կարող են թողնել իրենց հայտերը, որպեսզի պայքարեն նրա սիրտը նվաճելու համար։ Հաղթողին սպասվում է նաև հաճելի անակնկալ՝ 60 հազար ֆունտ, որի միջոցով հաղթողը կարող է ժամադրության տանել Ջեյնին։ Գլխավոր պահանջը հավատարմությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել