Ավստրալացի մոդել և նորաձևության բլոգեր Նյուշա Սիեհին վռնդել են Լուվրից չափազանց «անկեղծ» հարդերձանքի համար, հաղորդում է Daily Mail-ը:
25-ամյա Սիեհն Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա խորը լանջաբացվածքով սև մինի զգեստով է: «Երեկ անվտանգության աշխատակիցը ինձ կանգնեցրեց Լուվրի մուտքի մոտ՝ արտաքին տեսքի պատճառով: Նա ծամածռվեց՝ ինձ ուղղված տհաճ ակնարկներ անելով և ատելությունն աչքերում հրամայեց կարգի բերել ինձ», պատմել է աղջիկը stories-ում և հավելել, որ այդ դեպքը «կոտրել է» նրա սիրտը:
Օգտատերերից շատերը ողջունել են աշխատակցի որոշումը, իսկ հրապարակումը 23 հազար «լայք» է հավաքել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել