Բրիտանացի գիտնականներին հաջողվել է բեկում կատարել կարդիոլոգիայի ոլորտում: Նրանք դեղորայքային պրեպարատ են ստեղծել, որը կարող է նոր ուղղություն բացել սրտամկանի ինֆարկտից հետո սրտի հյուսվածքները պաշտպանելու հարցում: Պրեպարատը պայմանականորեն կոչվում է MitoSNO:
Մասնագետները վստահ են, որ այս միջոցը ի զորու է նվազեցնել սրտի բջիջների վնասվածությունը: Նոր պրեպարատը կարող է մի քանի րոպե դադարեցնել սրտամկանի գործողությունը` միաժամանակ ազդելով կարեւոր սպիտակուցների որոշման վրա: Այս ժամանակահատվածը բավարար է, որպեսզի սրտի հյուսվածքները կարողանան հարմարվել վերականգնված արյան հոսքին եւ չոչնչանան:
Նյութի աղբյուր՝ http://www.migtvr.com/2013/05/blog-post_9531.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել