«Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփո­խություններ են սպասվում: Առա­ջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թևոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ և, ըստ մեր աղբյուրի, 99 տո­կոս հավանականությամբ չի վերադառնա: 

Բանն այն է, որ Վահագն Թևոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամե­նայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ հա­մարում: Մեր աղբյուրն ասաց, որ «Լուրեր»-ի նոր տնօրենի երկու թեկնածություն կա: Շրջանառվում է Պետրոս Ղազարյանի անունը, որն օրերս է «Կենտրոն»-ից տեղափոխվել Հ1, և մի թեկնածու­ն էլ «Ազատություն» ռադիոկայանից է: Թե ում մասին է խոսքը՝ դեռ չգիտեն: 

Վերջին տասը տա­րում հինգ տնօրեն փոխած լրատվականի աշխատակազմը նախկին տնօրեններից առանձնացնում է Գևորգ Ալթունյանին: «Հաճույքով կաշխատեինք նրա հետ, եթե վերադարձնեին»,- ասում են նրանք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել