Ամեն անգամ նայելով գիշերային երկնքին՝ մենք մտածում ենք որևէ նոր բանի մասին։ Յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջացել՝ որքա՞ն է մեծ Տիեզերքը։ Այն այնքան մեծ է, որ ոչ բոլորը կկարողանան հասկանալ նրա կառուցվածքը և բարդությունները։ Իսկ որքա՜ն ցնցող են հսկա աստղադիտակներից արված լուսանկարները։ Մեզ հայտնի բոլոր փաստերն ու գիտելիքները հասանելի են շնորհիվ հետազոտական կազմակերպությունների։ Այսօր մենք կարող ենք տեղաշարժել տիեզերքի մասին ձեր գիտելիքների սահմանները։

Նայելով գիշերային երկնքին՝ մենք անցյալն ենք նայում

Երկնքում գտնվող աստղերը մեզանից բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում։ Նրանցից եկող լույսին էլ բավականին ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանա հասնել մեզ, այդ իսկ պատճառով, նայելով գիշերային երկնքին, մենք տեսնում ենք նրանց նախկին վիճակը։ Օրինակ՝ համեմատաբար մոտ գտնվող (25 լուսատարի) Վեգա աստղի լույսը, որը մենք ընկալում ենք որպես աստղ, մարել է 25 տարի առաջ։ Մնացած աստղերն ավելի մեծ հեռավորության վրա են գտնվում, և հնարավոր է, որ նրանցից շատերը վաղուց արդեն մահացել են։

 «Հաբլը» մեզ թույլ է տալիս միլիարդավոր տարիներ ետ նայել

«Հաբլ» աստղադիտակը մեզ հնարավորություն է տալիս նայելու Տիեզերքի հեռավոր անկյունները։ Այս հրաշք սարքի շնորհիվ ՆԱՍԱ-ին հաջողվել է ստեղծել մի շարք նկարներ, որոնցից է Hubble Ultra Deep Field-ը։ Այն ստեղծվել է 2003-2004 թվականներին արված լուսանկարների հիման վրա և թույլ է տալիս տեսնել Տիեզերքի մի շարք հատվածներ մանրակրկիտ ուսումնասիրել։ Նրա վրա ավելի քան 10 000 օբյեկտ կա, որոնց մեծ մասը երիտասարդ գալակտիկաներ են։ Նայելով այդ նկարին՝ մենք ասես ետ ենք տեղափոխվում միլիարդավոր տարիներ։

Տիեզերական բար

Աղեղնավոր Բ-ն փոշու և գազի հսկա ամպ է, որը լողում է Ծիր կաթինի կենտրոնում՝ 26 000 լուսատարի հեռավորության վրա։ Ամպը զբաղեցնում է 463 միլիոն կմ տարածք և իր մեջ պարունակում է միլիարդավոր տոննաներով ալկոհոլ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել