Հյուսիսային Կորեան բավականին հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ փակ երկիր է։ Բայց ամեն դեպքում համաշխարհային հասարակությանը հասնում են մի շարք նկարներ, որոնք արվել են համարձակ զբոսաշրջիկների կողմից։ Այս երկրի հետ կապված մի շարք հետաքրքիր փաստեր կան, որոնք ժամանակի ընթացքում են հայտնի դառնում։ Այս փաստերին բավականին դժվար է հավատալ։

Հյուսիսային Կորեայում հիմա ոչ թե 2018, այլ 107 թվականն է

Երկրի պաշտոնական օրացույցը Չուչխե օրացույցն է։ Այստեղ տարեգրությունը սկսվում է ոչ թե Հիսուս Քրիստոսի ծննդից, այլ Կիմ Իր Սենի։

Հյուսիսային Կորեայում է գտնվում աշխարհի ամենամեծ մարզադաշտը

Այն կառուցվել է 1989 թվականին և տեղավորում է 150 հազար մարդ։

2012 թվականի հյուսիսկորեացի գիտնականները հայտարարեցին, որ հայտնաբերել են միաեղջյուրի մնացորդներ

Գիտնականների խոսքով՝ միաեղջյուրը պատկանել է միջնադարյան կորեական թագավորության հիմնադիրին։

2011 թվականին Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ հայտարարված սգից հետո երկրում դատավարություններ սկսեցին այն անձանց դեմ, ովքեր վատ էին լացել

Ինչպես նշում են Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները, դատավարությունն իրականացրել են աշխատանքային խմբերը, իսկ մեղավորներին դատապարտել են կես տարվա հասարակական աշխատանքների։

Հյուսիսային Կորեայի վարսավիրանոցներում հնարավոր չէ հարդարվել քո ցանկացած ձևով

Այստեղ գոյություն ունի կանացի և տղամարդու 28 տեսակի սանրվածք։ Այստեղ արգելվում է մազերի ներկումը։

Արգելվում է անջատել կառավարական ռադիոն, այն աշխատում է ամենուր, անգամ տանը կարելի է միայն բարձրացնել կամ իջեցնել նրա ձայնը

Գոյություն ունեն հատուկ հետապնդող ջոկատներ, որոնք փնտրում են արգելված ռադիո լսողներին, իսկ պատիժը մահն է։ Այստեղ գոյություն ունի տեղական երեք հեռուստաալիք․ երկուսն աշխատում են հանգստյան օրերին և տոներին, իսկ մեկն՝ ամեն օր երեկոյան։

Հյուսիսային Կորեայում գործում է սեփական համացանց՝ Քվանմյոն

Համացանցն իր մեջ պարունակում է գիտական և տեխնիկական ընտրված հոդվածներ։ Քաղաքացիները համաշխարհային ցանցին միանալ չեն կարող։

Հասուն քաղաքացիների մոտ կրթվածության աստիճանը 100% է

Այն Հյուսիսային Կորեայի բնակչությունը դարձնում է աշխարհի ամենակրթվածներից մեկը։

Առաջնորդի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա ծնվել է հրաբխից, երկու ծիածանի տակ, երբ երկնքում նոր աստղ հայտնվեց

Նա համարվում է «երկնքի նվերը ժողովրդին» և քայլել է սովորել երեք շաբաթական տարիքում։

Միջին աշխատավարձն ամսական 5-6 դոլար է

Աշխատանքային շաբաթը կազմված է 6 օրից, իսկ 7-րդ օրը նախատեսված է «ինքնակամ» աշխատանքների համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել