Aysor.am-ը գրում է.
Վիեննայում՝ Ավստրիայի Հանրապետության կազմավորման 100-ամյա հոբելյանի առթիվ, երկուշաբթի հանդիսություններ են անցկացվել:
 
1918 թվականի նոյեմբերի 11-ին Ավստրիայի վերջին կայզերը՝ Կառլ Առաջինը, հայտարարել էր, որ հեռանում է պետության կառավարումից: Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի նոյեմբերի 12-ին, խորհրդարանը (ռայխսրատ) հռչակել է Գերմանական Ավստրիա հանրապետության ստեղծումը: Նորաստեղծ հանրապետության առաջին պետական կանցլեր է դարձել սոցիալ-դեմոկրատ Կառլ Ռենները:
 
Տոնական միջոցառումն անցկացվել է Վիեննայի պետական օպերայում՝ համապատասխան երաժշտական ձևավորմամբ: Դրան մասնակցել են Ավստրիայի կառավարությունը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդես են եկել ճառով, հոգևորականությունն ու բազմաթիվ հրավիրված հյուրեր: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը 1918 թվականի նոյեմբերի 12-ը կարևորագույն շրջադարձային պահերից մեկն է համարել Ավստրիայի պատմության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել