ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանները հայտարարել են, որ սոցցանցերում երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է միայնակության զգացումը և ընկճախտի առաջացման պատճառ դառնում, գրում է Journal of Social and Clinical Psychology-ը:

Երեք շաբաթ տևողությամբ հետազոտությանը մասնակցել է սոցցանցերից՝ Instagram, Facebook և Snapchat հավելվածներից, ագտիվորեն օգտվող 143 ուսանող: Նրանց բաժանել են երկու խմբի. առաջին խմբին թույլատրել են օգտվել սոցցանցերից նույն ծավալով, իսկ մյուս խմբին դրա համար տրամադրել են օրական 10 րոպե: Գիտնականները ուղիղ կապ են հայտնաբերել սոցցանցերում անցկացվող ժամանակի և ընկճախտի ու միայնակության զգացումի առաջացման միջև:

Հետազոտության ղեկավար Մելիսա Հանտը հեգնանքով է արտահայտվել, որ սոցցանցերում անցկացրած ժամանակի կրճատումը մարդուն ավելի քիչ միայնակ է դարձնում: Ստացված արդյունքները նրանք կապել են մարդու՝ ենթագիտակցորեն իրեն Instagram-ի էջերում «ավելի բարեկեցիկ կյանք» վարողների հետ համեմատելու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել