Հոկտեմբերի 31-ին Հնդկաստանում հանդիսավոր բացվեց «Միասնության արձանը»։ Այն պատկերում է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդներից մեկին և նախկին փոխվարչապետին՝ Վալլաբհայի Պատելին։ Այսօրվա դրությամբ սա ամենաբարձր արձանն է աշխարհում. պատվանդանի հետ միասին դրա բարձրությունը հասնում է 240 մետրի, իսկ առանց պատվանդանի՝ 182 մետր։

Արձանը գտնվում է Սադհու կղզում՝ Գուջարատ նահանգում։ Շինարարությունը սկսվել էր դեռևս 2013 թվականին և օգտագործվել է 24,000 տոննա պողպատ ու ամրան։ Ամբողջ շինության համար ծախսվել է ավելի քան 430 միլիոն դոլար։

Հնդկաստանի «Միասնության արձանի» բարձրությունը մի քանի անգամ գերազանցում է աշխարհի մյուս ամենախոշոր ու հայտնի արձանների բարձրություններին։ Լուշանում Գարնանային տաճարի Բուդդայի բարձրությունը 153 մ է, Նյու Յորքի Ազատության արձանը՝ 93 մ, Վոլգոգրադի Մայր հայրենիքի արձանը՝ 87 մ։

Ամբողջ համալիրը զբաղեցնում է շուրջ 20 հազար քմ։ Նախատեսվում է, որ «Միասնության արձանի» հիմքի տարածքում կբացվի թանգարան, իսկ կրծքի բարձրության վրա՝ տեսահրապարակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել