Armsport.am-ը գրում է.

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպման (0:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Մենք չպետք է արդարացումներ փնտրենք: Պարտվեցինք մեզանից ուժեղ թիմի: «Միլանը» խաղաց այնպես, ինչպես պետք է խաղար. անգամ երկրորդ գոլից հետո շարունակում էինք պայքարել, «Յուվենտուսը» չխեղդեց մեզ:

Խաղի որոշ հատվածներում մենք ավելի լավ հանդես եկանք, սակայն «Յուվեն» այլ մակարդակի վրա է, և մենք պետք է ընդունենք դա: «Յուվենտուսը» ոչ թե պարզապես Իտալիայի լավագույն ակումբն է, այլև «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» մակարդակին է:

Մենք 11-մետրանոց իրացնող մի քանի ֆուտբոլիստ ունենք: Այս անգամ Իգուայինը մոտեցավ նշակետին, սակայն սխալվեց: Նա պետք է սովորի կառավարել իրեն:

Տեսա, որ նախկին թիմի դեմ 11-մետրանոց իրացնելիս Գոնսալոն ճնշվածություն է զգում: Նրանք, ովքեր ֆուտբոլ են խաղացել, գիտեն, որ նման պահերին էմոցիաները կարող են քեզանից ուժեղ լինել»,- Գատուզոյի խոսքը մեջբերել է Sky Sports Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել