168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կարծում է, որ դրա համար Մոսկվան պետք է առաջին հերթին փոխի իր գործելակերպը: Դա նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի՝ արտաքին քաղաքական թեմատիկային նվիրված ճառում, որով նա նոյեմբերի 12-ին պետք է հանդես գա Լոնդոնի Սիթիի լորդ-քաղաքագլխի ճաշկերույթում:

Ճառից մեջբերումներ է տարածել վարչապետի դիվանատան մամուլի ծառայությունը։ «Մենք բաց ենք մնում այլ հարաբերությունների համար, որոնց դեպքում Ռուսաստանը կհրաժարվի այդ գրոհներից, որոնք խախտում են միջազգային պայմանագրերն ու միջազգային անվտանգությունը, իսկ դրա փոխարեն կգործի մեզ հետ միասին, որպեսզի բաժանի ընդհանուր պատասխանատվությունը, որը դրված է մեզ՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վրա,- նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի ճառում:- Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի պետությունը կընտրի այդ ուղին: Եթե նա այդպես վարվի, մենք մեզ կպահենք ճիշտ նույն կերպ», հաղորդել է ՏԱՍՍ- գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել