Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ:

Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդներն ու քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Արդեն 3-4 օր է, անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Անգամ սնունդի կարիք ունենք:

Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում: Թողնեք, Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունը ամպագոռգոռ հայտարարություներ տարածի, թե ամեն ինչ անում են մեր՝ հայաստանցիներիս համար, Վերին Լարսում խնդիրներ չունենալու համար:

Եթե այս ձևի եք աշխատելու, վայ մեզ: Ռուսական սահմանապահները մեքենաների հերթը առաջ գցելու համար գումարներ են պահանջում: Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից: Հետո էլ Հայաստանի կառավարությունը ասում է, թե կոռուպցիա չկա: Եթե ուզում են համոզվել, թող հայտնի Դերվիշ Բաբայի շորերով գան ու իրենց կաշվի վրա զգան այս «բարդակ» վիճակը:

Չնայած, ում ենք ինչ ասում. նրանք բացի տաք կաբինետներից ու փափուկ բազկաթոռներից, ոչինչ չգիտեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել