Մեր երկիր մոլորակը բազմազան է և շատ հետաքրքիր։ Քանի՞ տեսակի սարդ կա աշխարհում, ինչպե՞ս են կոչվում ուրբաթ 13-ից վախեցող մարդիկ, քանի՞ հոմանիշ ունի «ձյուն» բառը Շոտլանդիայում։ Այս և նման մի շարք հարցերի  պատասխաններ կգտնեք այստեղ։

Բուսակեր սարդ

Ամբողջ աշխարհում կա շուրջ 40 հազար տեսակի սարդ։ Նրանք սնվում են միջատներով և այլ տեսակի կենդանի օրգանիզմներով։ Սակայն Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերվել է բուսակեր սարդ, որին անվանել են Bagheera kiplingi։ Այս սարդը մարդկությանը հայտնի միակ տեսակն է, որը սնվում է միայն բույսերով։

Պարասկավեդեկատրիաֆոբիան վախն է ուրբաթ 13-ից

Այս բառի հեղինակը ԱՄՆ-ի Սթրեսի կառավարման կենտրոնի և Ֆոբիաների ինստիտուտի հիմնադիր Դոնալդ Դոսսին է։ Նա իր հիվանդներին ասում էր, որ երբ նրանք կարողանան արտաբերել այս բառը նրանք միանգամից կբուժվեն ֆոբիայից։ Ժամանակակից մասնագետները դժվար թե համաձայնվեն այս մոտեցման հետ։

Ջայլամի աչքերը մեծ են նրա ուղեղից

Ջայլամի աչքերը համեմատում են բիլիարդի գնդերի հետ։ Նարնց աչքերի խնձորակները այնքան մեծ են, որ նրանց գլխում կարող է տեղավորվել միայն ընկույզի չափ ուղեղ։ Ջայլամի ուղեղի քաշը 2 անգամ քիչ է նրա աչքի քաշից։

1970-ականներին Ֆինլանդիայում Դոնալդ Դակի կոմիքսները չէին գնում այն պատճառով, որ նա տաբատ չէր կրում

Ֆինլանդիայում այս կոմիքսները սկսել են տպագրվել 1951 թվականից։ Սակայն 1977 թվականին Երիտասարդների հարցերով հանձնաժողովը որոշում է այլևս չգնել դրանք։ Այս հարցի քննարկումների ժամանակ կես կատակ նշվում էր, որ կոմիքսի երիտասարդներին չի համապատասխանում, քանի-որ հերոսը անգամ տաբատ չի կրում։ Այսօր Դոնալդ Դակի կոմիքսները Ֆինլանդիայում ազատորեն վաճառվում են և մեծ պահանջարկ ունեն։

Շոտլանդիայում «ձյուն» բառի 421 հոմանիշ կա

Գլազգոյի համալսարանի գիտնականները գրանցել են «ձյուն» բառի 421 հոմանիշ։ Նրանք ունեն այնպիսի արտահայտություններ ինչպիսիք են՝ snaw-pouther (հիասքանչ ձյուն), flindrikin (ձյան ցնցուղ) և spitters (ընկնող փոքրիկ փաթիլներ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել