Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանը կփակի Ստոկհոլմում իր դեսպանատունը: Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ում աղբյուրը:  Այդ դեսպանատան գործունեությունը տարածվում է երեկ երկրների վրա` Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի:

Նույն աղբյուրները մեկնաբանել են Նորվեգիայի` Բաքվում իր դեսպանատունը փակելու՝ երեկվա  որոշումը, որը բացատրվել է այն բանով, որ Բաքվի և Օսլոյի միջև դիվանագիտական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Փոխարենը Նորվեգիան դեսպանատուն կբացի Վրաստանում:

Բաքվի` սկանդինավյան երկրներում իր դեսպանատունը փակելու որոշում, ամենայն հավանականությամբ, պատասխան քայլ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել