Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, այս տարի շնորհվել է 33-ամյա գրող, «Charile Hebdo» ամսագրի նախկին աշխատակից Վալերի Մանտոյին՝ Հրանտ Դինքի մասին գրած «Le Sillon» («Ակօսը») գրքի համար:

Ըստ «Ակօս»-ի՝  Մանտոն իր հիացմունքն է հայտնել Դինքի գաղափարախոսության նկատմամբ՝ մարդկանց առերեսման բերելու անկոտրում ձգտման: «Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ թե սեփական իրավացիությունն ապացուցելն էր, այլ մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», - ասել է գրողը:

Նա պատմել է, որ Դինքի մասին գիրք գրելու ցանկությունն իր մոտ առաջացել է նրա կենսագրությունը կարդալու առաջին իսկ րոպեներից:

Հիշեցնենք, որ Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել