Այս դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքում 1938 թթ. հուլիսի 26-ին: Վաղ առավոտյան Գոթեմ հյուրանոցի 17-րդ հարկի քիվի վրա հայտնվեց մի տղամարդ: Սա շրջադարձային կետ հանդիսացավ և մեծ փոփոխություններ մտցրեց ոստիկանության աշխատանքում:

Վերոնշյալ տղամարդը Ջոն Ուիլյամ Ուարդն էր Նյու Յորքից: Նա հյուրանոցի 17-րդ հարկում գտնվող սենյակում իր քրոջ ու մի քանի այլ մարդկանց հետ էր: Քրոջ արած դիտողություններից մեկը չափազանց նեղացրել էր 26-ամյա տղամարդուն և նա բարձրացել ու կախվել էր պատուհանի վիհից, որտեղ էլ մնացել էր մինչև ուշ երեկո:

Ինքնասպանության փորձը կանխելով զբաղվում էին ավելի քան 300 նյույորքյան ոստիկաններ, հրշեջներ ու կամավորներ: Պոտենցիալ ինքնասպանին հետ համոզելու համար հյուրանոցի աշխատակիցները հրավիրել էին հոգեբան Ջ. Պրեսներին: Ուարդի մոտ կասկածվում էր կլինիկական դեպրեսիա, և հոգեբանը փորձեց հանգստացնող հաբեր լուծել այն ջրում, որը տվեցին Ջոնին, սակայն որ մի ազդեցություն այն չունեցավ:

Հիմնական փրկարարական աշխատանքները տանում էր ոստիկան Չարլզ Գլասկոն: նա հանել էր ոստիկանական համազգեստը և հյուրանոցի շվեյցարի հագուստ էր հագել, որին կհեռացնեն աշխատքնից, եթե Ուարդը ցած նետվի: Գլասկոն երկար ժամեր անցկացրեց Ուարդի կողքին. նրանք խոսում էին ամեն ինչից՝ բեյսբոլ, պիկնիկներ, թենիս, գրքեր ու եղանակ: Կերպարանափոխված ոստիկանին գրեթե հաջողվել էր համոզել Ջոնին չթռչել և սենյակ վերադառնալ, սակայն…

Սենյակ ներխուժեց ոմն լուսանկարիչ, ով փորձում էր լուսանկարել պոտենցիալ ինքնասպանին: Հենց այդ պահին էլ Ուարդը ցած նետվեց: Գլասկոն գազազած էր. 11 երկար ժամերից հետո տղամարդը ցած նետվեց, չնայած որ միայն մեկ քայլ էր մնացել դեպի փրկությունը: Հետաքրքիր էր այն, որ Ուարդը Գլասկոյին ինչ-որ գաղտնիք էր բացահայտել, որը Գլասկոն երբեք ոչ ոքի չասաց, քանի որ այդպես էր խոստացել Ուարդին: Արդյոք այդ գաղտնիքը կապ ունի՞ ինքնասպանության հետ, թե ոչ՝ հայտնի չէ:

Դեպքի ականատեսները ավելի քան 10 հազար մարդիկ էին, որոնք հյուրանոցի ներքրում էին հավաքված: Թռիչքի ընթացքում Ուարդը կոտրել է հյուրանոցի մուտքի մոտգտնվող հովանոցը և ընկել է մայթի վրա: Թռիչքից անմիջապես առաջ ամբոխը բղավում էր. «Հիմա կթռչի», այնուհետև կատարյալ լռություն տիրեց…

Հենց այդ դեպքը լայնատարած քննարկումների ու ուսումնասիրության առարկա դարձավ: Դրանից հետո ոստիկանությունում նոր կանոններ սահմանվեցին հանցագործության վայրի պահպանման վերաբերյալ և հատուկ անձանց շրջանակ կազմվեց, որոնք իրավասու կլինեին կապ ունենալու իրադարձության սուբյեկտների հետ: 40-ականների վերջից ոստիկանությունում հատուկ բանակցողներ հայտնվեցին, որոնք փորձում էին պոտենցիալ ինքնասպաններին հետ պահել ինքնասպանություն գործելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել