Թույլ տեսողություն ունեցող մարդիկ իրենց վատ տեսողության միակ մեղավոր համարում են գեները, սակայն գենետիկան ոչնչով չի կարող բացատրել այս արագ զարգացող խնդիրը։ Մասնագետները նշում են, որ մենք չենք գիտակցում, թե որքան կարևոր է շրջակա միջավայրը և մաքուր օդ մեր տեսողության համար։ Այսօր անընդհատ ավելանում են այն հետազոտությունները, որոնք ապացուցում են, որ մաքուր օդում գտնվելը դրական ազդեցություն է ունենում տեսողության վրա։

Բացի նրանից, որ դուք գտնվում եք մաքուր օդում, դուք նաև ստիպում եք ձեր աչքերին հեռուն նայել, ինչը տեսողության համար կենսական նշանակություն ունի։

Ինչպես նշում է Լոնդոնի թագավորական քոլեջի աշխատակից Քեթի Ուիլյամսը, երեխայի ծնվելուց հետո մայրը շատ քիչ բանի վրա կարող է ազդել, այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ, որ փակ տարածությունում անցկացրած ժամանակը կարճատեսության մեծ վտանգներ է պարունակում։

Գիտնականները պարզել են նաև, որ ամռանը ծնված երեխաների մոտ կարճատեսությունը երկու անգամ ավելի արագ է զարգանում, քանի որ նրանք ավելի շուտ են դպրոց գնում և ավելի շատ են մնում փակ տարածությունում։ Կարևոր է նաև համակարգիչների հանգամանքը։ Համակարգիչների առջև նստելը նույնպես կարճատեսությոան մեծ վտանգներ է պարունակում, բայց ոչ թե այն բանի համար, որ էկրանն է վնասում, այլ ուղղակի երեխան դրսում ավելի քիչ ժամանակ է անցկացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել