Ոստիկանության Կապանի բաժնում օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ին հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ից մինչ ժամը 19.30-ը ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արամ Զ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն, նշելով, որ գողացած գումարը կազմել է 64.000 դրամ, որը Արցախի Հանրապետություն վերադառնալիս կորցրել է:

Կատարվում է քննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել