Շվեդիայում այս տարվա գարնանից մեկնարկել է բնակչության զանգվածային չիպավորումը։ Մարդիկ իրենց բութ մատի և ցուցամատի արանքում միկրոչիպ են տեղադրում, որը փոխարինում է բոլոր տեսակի պլաստիկ քարտերին և մուտքի տարատեսակ բանալիներին, որոնք մարդիկ սովորաբար իրենց հետ կրում են։

Չիպի հիմնական բնութագիրը

Այն փոխարինում է էլեկտրոնային դրամապանակներին, բանկային քարտերին, երթևեկության տոմսերին և տարբեր տեսակի բանալիներին։ Նրա օգնությամբ կարելի է վճարում կատարել՝ տերմինալին մի թեթև ձեռքով հպվելով։Image result

Չափսով այն շատ փոքր է՝ բրնձի հատիկի չափ։

Նրա գինը, ձեռքի մեջ մտցնելու միջամտության հետ միասին, 180 դոլար է կազմում, իսկ որոշ ընկերություններ այս ծառայությունն իրենց աշխատակիցներին ձրի են մատուցում։

Այն չունի GPS և դրանով մարդուն հետևելն անհնար է։

Չիպն աշխատում է միայն մի քանի սանտիմետրի վրա, այնպես որ, հանցագործներն ինֆորմացիային կարող են տիրանալ, եթե հաջողվի տիրել մարդու ձեռքին։

Ահա թե ինչպիսի տեսք ունի այն.Image result

Ահա և հենց միջամտության ընթացքը.

Իհարկե, այս նորամուծությունը նաև հակառակորդներ ունի, որոնք գտնում են, որ ոչ ոք չի կարող մարդու տվյալների գաղտնիության պահպանման բացարձակ երաշխիք տալ։ Ոմանք համոզված են, որ GPS-ի բացակայությունը ժամանակի հարց է, և հնարավոր է, որ շատ շուտով մեծ կորպորացիաների ղեկավարները սկսեն հետևել իրենց աշխատակիցներին։

Իսկ դուք ինչ եք կարծում, արժի՞ վստահել միկրոչիպերին, դուք ինքներդ կգնայի՞ք այդ քայլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել