Գերմանիայում սկսում են սահմանափակել դիզելային շարժիչներով աշխատող մեքենաները: Պատճառն օդի աղտոտումն է, մարդկանց ստիպում են կա՛մ նոր ու պակաս վտանգավոր մեքենաների հետ փոխել իրենց հները, կա՛մ հատուկ սարքեր ավելացնել։
Սա կարդացի, ու մտքիս առաջինն եկավ մեր փողոցների պատկերը, երբ դիզելով մեքենաներ են անցնում, որ ուղղակի դիմացդ չես տեսնում, չհաշված ծխի ուժեղ հոտը։ Ընդհանրապես, նոր կառավարությունը լավ կանի, որ վերջապես խոսի դիզելի ու բենզինի որակի մասին։ Տղեք, բան չի փոխվել, հա՛մ գինը թանկացել է, հա՛մ որակը մնացել է նույնը` շատ ցածր։
Մի բան էլ․ ԱԳԼՃԿ-ները սկսել են նորից գռդոն անել։ Սա ուղղակի էլի, որ իմանաք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2028603360530969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել