Քիչ առաջ լսեցի մի զավեշտալի նորություն Ալ-Քաիդա տեռորիստական կազմակերպության վերաբերյալ, որը բացահայտում է, թե ինչպես է այդ կազմակերպությունը աշխատում: Ուրեմն պարզվում է՝ աշխատանքից հեռացրել են մի բավականին բարձր կարգի տեռորիստի՝ իր պարտականությունները թերի կատարելու համար: Որոշումը եղել է հիմնավորապես պատճառաբանված, տասը էջանոց մի փաստաթուղթ են ներկայացրել: Ներկայացված պատճառները հետևյալն են՝
- իր բռնած պատանդների գլխագներից սպասվող ֆինանսական եկամուտը սպասվածից ցածր է եղել
- հեռախոսազանգերին չի պատասխանել
- իր կատարած ծախսերի անդորրագրերը չի ներկայացրել ղեկավարությանը:

Որոշումը կայացվել է ոչ թե միանձնյա ինչ-որ մեկի կողմից, այլ 14 հոգանոց հանձնաժողովի կողմից, հավանաբար դեմոկրատական սկզբունքով: 

Պարզվում է՝ նույնիսկ տեռորիստական կազմակերպությունները գործում են ժամանակակից արևմտյան կառավարման սկզբունքներով: Ատկատներ, բյուջեից փող գռփել չեն հանդուրժում: Հեռախոսազանգերին էլ հարկավոր է պատասխանել: Էսպիսի մազալու բաներ... Ամոթ ՀՀ կառավարությանը, որ մի հատ տեռորիստական կազմակերպության չափ էլ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել