Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ոմանք հասնում իրենց նպատակներին, իսկ ոմանք էլ, չնայած որ վճռականությամբ լեցուն են, չեն կարողանում հասնել իրենց նպատակներին։ Նոր նպատակներ են դնում, կրկին փորձում են իրականացնել այն, բայց էլի անհաջողություն։ Ո՞րն է գաղտնիքը։ Այստեղ մենք կանդրադառնանք մի քանի կետերի, որոնք շատ կարևոր են նպատակներին հասնելու համար։

Պատկերացում նպատակի մասին

Որքան հստակ է նպատակը, այնքան ավելի հեշտ է քայլեր մշակել և հասնել դրան։ Հստակեցրեք ձեր ցանկությունները, ունեցեք հստակ նպատակ, պատկերացրեք ձեր ցանկալի արդյունքը։

Մեկ նպատակ

Մենք ուզում ենք ամեն ինչ և միանգամից, բայց արդյունքում ոչնչի էլ չենք հասնում։ Եթե դուք իրոք ցանկանում եք որևէ բան, ապա ձեր ողջ ներուժը կենտրոնացրեք դրա վրա։ Միաժամանակ, որքան քիչ նպատակներ եք դնում ձեր առջև, այնքան ավելի լավ։

Մի հակասեք ինքներդ ձեզ

Ձեր նպատակների մեջ ոչինչ չպիտի հակասի ձեր արժեքներին և համոզմունքներին։ Պարզագույն օրինակ. մարդը ցանկանում է շատ գումար աշխատել, բայց չարիք է համարում գումարը։ Ձեր կարծիքով որքա՞ն ժամանակում նա կհասնի իր նպատակին։

Կա նպատակ և կա միջոց

Կարևոր է նաև հասկանալ, թե որն է նպատակը, և որն է միջոցը։ Եթե դուք ցանկանում եք բնակարան գնել, բայց ձեր գումարը չի բավականացնում, ապա նպատակը պիտի լինի բնակարանը, այլ ոչ թե գումարը։ Հնարավոր է՝ կյանքը ձեզ համար այլ միջոցներ գտնի նպատակին հասնելու համար։

Բավականաչափ մոտիվացիա

Պլյուսների քանակը զգալիորեն պետք է գերազանցի մինուսների քանակին։ Դուք պետք է հստակորեն գիտակցեք, թե ինչի համար է ձեզ պետք այս կամ այն նպատակին հասնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել